Araratnews.am-ը գրում է.
Իսպանական Խաեն գավառում խոզերի համար 5-աստղանի առաջին ֆերման է բացվել: Russia Today-ը հայտնում է, որ շինության տարածքներում ջեռուցման ու օդահովացման համակարգեր են տեղադրված:
Դասական երաժշտություն է հնչում ֆերմայում, որ անասունները սթրեսից պաշտպանված լինեն ու հատուկ նրանց համար խաղալիքներ կան:
Ֆերմայի տերը` Ֆրանցիսկո Մոմբլան հավատացած է, որ նման պայմանները որակյալ միս ստանալու համար անհրաժեշտ են: Ֆերմայում մոտ 4000 խոզ է պահվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



