Վերջին հինգ տարվա կտրվածքով հանրապետությունում աշակերտների թիվը նվազել էPanorama.am-ը գրում է.

2009 թվականին պետական դպրոցները եղել են 1404-ը, այժմ մնացել են 1391-ը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով հինգ տարվա կտրվածքով փոփոխությունները` հայտնեց ԱՎԾ սոցիալական ոլորտի և բնապահպանության վիճակագրության բաժնի պետ Նելլի Բաղդասարյանը՝ նշելով, որ նվազել է նաև ոչ պետական դպրոցների թիվը՝ 53-ից դարձել է 46:

Նրա ներկայացրած տվյալների համաձայն, դպրոցներից 453-ը հիմնական են, 109-ը՝ ավագ, 17-ը վարժարան, 811-ը միջնակարգ. «Հատուկ կարիքներով երեխաների համար Հատուկ հանրակրթական դպրոցների թիվն այժմ հանրապետությունում 27-ն է և բոլորը պետական դպրոցներ են»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել