Gerard_Pique-1200Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն կարծում է, որ Իսպանիայի առաջնության չեմպիոնությունը կախված չէ մրցավարների աշխատանքից, տեղեկացնում է AS-ը:

««Բարսելոնա»-ի հաղթանակն Իսպանիայի առաջնությունում կախված չէ մրցավարներից: Երբ մեկ հանդիպում պարտվում ես, դա աշխարհի վերջը չէ: Իսպանիայի առաջնության վերջին 7 տարիների ընթացքում մենք կարողացել ենք 5 անգամ չեմպիոն դառնալ:

Ես լավատեսորեն եմ տրամադրված և հուսով եմ, որ իմ որակազրկումը կկրճատվի: Դժվար է, երբ չես կարող օգնել թիմին»,- հայտարարել է Պիկեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել