
Անհրաժեշտ մթերք՝
կարտոֆիլ՝ 1կգ
տավարի աղացած միս՝ 300գր
սոխ՝ 2 գլուխ
գազար՝ 100գր
լոլիկի մածուկ՝ 1ճ/գդ
սխտոր
բուսայուղ
Կարտոֆիլը կտրում ենք մեջտեղից, դանակով կամ գդալով հանում ենք միջուկը, իսկ ծայրի հատվածից կտրում մի փոքր՝ վերացնելով կլորությունը, որպեսզի թավայի մեջ դնելիս ուղիղ դիրքով մնա:
Պատրաստում ենք լցոնը. աղացած միսը համեմում ենք աղ և պղպեղով, ավելացնում ճզմած սխտորը, ապա նախապես մանրացրած և տապակած սոխը:
Լցոնում ենք կարտոֆիլները, տեղադրում կիսով չափ ջրով լցված թավայի մեջ (ջրի մեջ նախապես լցրեք 1/2 գդալ աղ): Եփում ենք մինչև կիսահում վիճակը:
Սոուսը պատրաստելու համար բուսայուղի մեջ տապակում ենք կտրատված սոխն ու գազարը, ապա ավելացնում լոլիկի մածուկը, մի քիչ ջուր և աղ:
Սոուսը լցնում ենք կիսահում կարտոֆիլի վրա և շարունակում այդպես եփել, մինչև ուտեստը պատրաստ լինի:








