3sssvg1oo2wppc4uvmwxpg2qp-(page-picture-large)Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնի հերթապահ խումբն ահազանգ է ստացել, որ Արբատ գյուղի տներից մեկում վիրավոր երեխա կա: Բժիշկները, մեկնելով նշված գյուղի 7-րդ փողոցի թիվ 11 տուն, այնտեղից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխում վիրավոր, 5-ամյա Թամարա Բաբայանին:

Ցավոք, երեխան ճանապարհին մահանում է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, երեխան տանը անզգուշաբար հեռուստացույցը գցել է իր վրա, ինչի հետևանքով էլ ստացել է վնասվածքներ:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել