710x397_1440531561_policiya_parizh_francuzskaya-policiyaAraratnews.am-ը գրում է.

Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի հյուսիս-արևելքում: Ճամբարի տարածք է մտել մի զինված մարդ ու կրակ բացել մեկուկես տարեկան երեխայի, մի կնոջ ու տղամարդու վրա` բոլորը մի ընտանիքի անդամներ: Երբ ժանդարմները տեղ են հասել, հանցագործը կրկին կրակ է բացել. օրենքի պահապաններից մեկը վիրավորվել է ու հիվանդանոցի ճանապարհին մահացել:

Հանցագործը հիմա ծանր վիճակում հոսպիտալացվել է:  Տղամարդու արարքի դրդապատճառները ներկայում պարզում են, իսկ Հինգերորդ հանրապետության ՆԳ նախարար Բեռնար Կազնյովը, իր հերթին ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին,  հաղորդում է  “Россия 24″-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել