Aravot.am-ը գրում է.
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 4-ին մեկնում է ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաք՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը, որտեղ մեդալներից բացի խաղարկվելու են նաեւ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի վարկանիշեր:
Ներկայումս մեր ընտրանին գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ հայաստանյան վերջին ուսումնամարզական հավաքն է անցկացնում Երեւանում: Լեւոն Ջուլֆալակյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մարզչական անձնակազմը երեկ որոշել է, թե ովքեր են մեկնելու ԱՄՆ եւ տրամադրեց ըմբիշների անունները:
Նրանք են. 59 կգ՝ Ռոման Ամոյան, 66՝ Միհրան Հարությունյան, 71՝ Վարշամ Բորանյան, 75՝ Արսեն Ջուլֆալակյան, 80՝ Էդուարդ Մարգարյան, 85՝ Մաքսիմ Մանուկյան, 98՝ Արթուր Ալեքսանյան, 130՝ Էդգար Խաչատրյան:
Նյութի աղբյուր՝ http://www.aravot.am/2015/08/26/602737/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել