Մեր պայծառ գրագետներից մեկի՝ ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆԻ գրություններից. (1927 թ.) «Հայ ժողովուրդը՝ այդ իմ խորին համոզումս է՝ կարող է դիրք բռնել և դեր կատարել համաշխարհային կյանքի մեջ միմիայն իր հանճարի ինքնուրույն դրսևորումով։ Մենք կարող ենք հաղթել որակով և ոչ քանակով։ Մենք պետք է նախ լինենք, որպեսզի կարողանանք:

Արդ, արդի եվրոպական քաղաքակրթությունը ամբողջովին հիմնված է կարողության վրա։ Գործել ըստ տիեզերքի մեքենականության, ձեռք բերել անհատականությունից դուրս ընդունելիք բոլոր այն մակերեսային զենքերը, որոնք օժտում են ամեն մի ընկերային տարր իր ստրուկի դերը կատարելու համար։ Անհատը մնում է կրավորական դիրքի մեջ, անմշակ, նախնական և բարբարոս, ինչպես ամերիկացի մարդը և ինչպես բազմաթիվ այն հայ մտավորականները, որոնք համալսարան են տեսել, բայց իրենց էության մեջ մնացել են հոգեկան նրբությունից զուրկ, գռեհիկ և անտաշ։

Նախ պետք է լինել: Լինեըը պահանջում է մեծ ճիգ, չի ենթարկվում նվաճող իրերի բռնի արտացոլման, որոնում է իր արտահայտության անհատական ուղին ամենադժվարին հոգեկան ճամբաներով, իր գոյացման մեջ միացնում է միտքը, զգացումը, գործը և ներկայացնում է ինչպես ամբողջություն և ոչ մաս։

Եվ ինչ որ ճիշտ է անհատի համար, ճիշտ է նաև ազգի համար...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել