Մեծ Բրիտանիայի Bonhams աճուրդում 1,3 միլիոն դոլարով վաճառվել է տխրահռչակ Austin-Healey 100 S ավտոմեքենան, որն ավտոմրցարշավի պատմության մեջ ամենամեծ և ամենաողբերգական վթարի պատճառ էր դարձել։ Այդ ժամանակ զոհվել էր 86 մարդ։

1955 թ.–ի այդ դժբախտ օրը Լե–Մանի մրցաշարում մեքենան վարում էր բրիտանացի մրցարշավորդ Լանս Մակլինը։ Բայց մարդկանց սպանեց ոչ թե Austin-Healey–ը, այլ Mercedes 300SLR–ը, որը վարում էր ֆրանսիացի Պիեր Լեոեգը։ Հենց այդ մեքենայի կողին էլ հարվածեց Մակլինը։


Կորցնելով կառավարումը՝ Mercedes–ը թռավ ուղիղ հանդիսականների վրա՝ բառացիորեն հանձելով նրանց և միանգամից պայթեց։ Զոհվեցին վարորդն ու ևս 85 հոգի, ավելի քան 120–ը տարբեր աստիճանների վնասվածքներ ստացան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



