ԱՄՆ Մասսաչուսետս նահանգի մի բնակիչ իր խափանված Porsche–ն տարավ տեղի պաշտոնական ներկայացուցչություն, որտեղ մեքենայի վերանորոգման համար 20 հազար դոլար պահանջեցին։ Սակայն մեքենայատերը որոշեց, որ իրեն ցանկանում են խաբել և, քանի որ մեքենան էլ սպասված ակնկալիքները չէր արդարացրել, տղան որոշեց մեքենայի ոչնչացմամբ «վրեժ լուծել»։ Հիմարությո՞ւն է։ Գուցե, բայց դա չփրկեց «գերմանացի երկաթյա նժույգին» 10 հազար արձակված կրակոցից։ «Մահապատիժն» իրականացրեցին մեքենայի տերն ու նրա ընկերները՝ տարբեր տեսակի զենքերից։









Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



