Tert.am–ը գրում է.

Թուրքիան առաջիկայում պաշտոնապես կմտնի այն դաշինքի կազմ, որը պայքարում է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ:

Նման տեղեկություն է տարածել Reuters-ը` հիշեցնելով, որ դաշինքը ներկայում գլխավորում է ԱՄՆ-ն:

ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ համաձայնեցված են այն տեխնիկական հարցերը, որոնք Թուրքիային թույլ կտան միանալ ԻՊ-ին օդային հարվածներ հասցնող երկրների խմբին:

Պենտագոնից հայտնել են նաև, թե ինքը՝ Թուրքիան, ձգտում է հնարավորինս շուտ օպերատիվ գործողություններ սկսել, սակայն նախապատրաստությունը մի քանի օր է տևելու:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն և Թուրքիան նախատեսում են Սիրիայի հյուսիսը ազատագրել ԻՊ-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել