Իտալիայի Պիզա քաղաքում գտնվող համանուն աշտարակը հայտնի է նաև որպես «Ընկնող աշտարակ»: Այն համարվում է Սանտա Մարիա Ասսունտա տաճարի զանգակատունը: Աշտարակը սկսել է թեքվել դեռ 1173 թվականին՝ շինարարության ընթացքում: Այն, երեք անգամ ընդմիջելով, կառուցել են 200 տարի։ Սկզբում կառուցեցին հիմքն ու առաջին երեք հարկերը։ Հետո պարզվեց, որ աշտարակը թեք է կառուցված, և շինարարությունը դադարեցվեց։ Այն վերսկսվեց 90 տարի անց, և դրան հաջորդող 9 տարիների ընթացքում շինարարները կառուցեցին ևս 3 հարկ։ Այդ ժամանակ աշտարակի թեքությունը կազմեց 90 սմ։ Շինարարությունը կրկին դադարեցվեց։

Եվ միայն մեկ դար անց նորից վերսկսվեց և ավարտին հասցվեց 58 մ բարձրությամբ և արդեն 1,5 մետր թեքությամբ աշտարակի շինարարությունը։ Ընդհանուր առմամբ շինարարությունը ձգվել է 1173–1360 թթ.։ Նախագծի հեղինակն էր Բոնանո Պիզանոն։

Ներսի հաստ ապակու հետևից կարելի է տեսնել աշտարակի «ողնաշարը»։ Այն դատարկ է։ Միայն հակակշիռներ ու ճոպաններ են, որոնք հնարավորինս ուղղում են շինության ողնաշարը և թույլ տալիս դրան «ընկնել»։

А вы знали, что Внутри Пизанская башня пустая

А вы знали, что Внутри Пизанская башня пустаяА вы знали, что Внутри Пизанская башня пустая

Առաջինից մինչև վեցերորդ հարկերը շրջանաձև աստիճաններ են, որոնք տանում են արտաքին պատկերասրահի մուտքի մոտ։ Իսկ վեցից յոթերորդ հարկ տանող աստիճաններն ամենափոքրն ու նեղն են և տանում են դեպի զանգակատուն։

Подниматься на башню  нужно вот по такой лестнице


Смотровая площадка

1986 թ.–ին ՅՈՒՆԵՍԿՕ–ն Պիզայի աշտարակը ներառել է համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։ 2001 թ.–ի դեկտեմբերի 15–ից` վերանորոգումից հետո, աշտարակը նորից բաց է զբոսաշրջիկների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել