Ասիայի ամենահարուստ մարդը` Dalian Wanda Group-ի նախագահ Վան Ցզյանլինը, Չինաստանի ֆոնդային բորսային անկման ժամանակ այս տարվա հունիսից ի վեր 13 մլրդ դոլար է կորցրել, հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Dalian Wanda-ի բաժնետոմսերը հունիսի 12-ից անկում են ապրել 38 տոկոսով` մոտ 9 մլրդ դոլար նվազեցնելով միլիարդատիրոջ գրպանից: Wanda Cinema Line-ի ակցիաներն այդ ընթացքում նվազել են 36 տոկոսով` միլիարդատիրոջից «խլելով» 4.2 մլրդ դոլար: Իսկ 49 տոկոսով նվազած Wanda Hotel Development-ի արժեթղթերը 60 մլն դոլար են արժեցել:
Վերջին երկու առևտրական սեսիայի արդյունքում Չինաստանի ամենահարուստ մարդը կորցրել է 3.6 մլրդ դոլար, ինչը 1/3-ն է` այս ամառվա ընդհանուր կորուստներից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



