Լավագույն միջոցը՝ ճաքճքած կրունկների դեմ168.am-ը գրում է.

Եթե ցանկանում եք հարթ և գեղեցիկ կրունկներ ունենալ, անպայման չէ գնալ գեղեցկության սրահներ և հսկայական կարողություններ ծախսել, դրա փոխարեն կարող եք ինքներդ տան պայմաններում  բուժել կրունկները:

Naturalmedicinehouse կայքը ներկայացնում է բուժիչ բաղադրատոմս կրունկների համար:

Բաղադրիչներ

  • 2 ճ/գ սոդա
  • 4-5լ գոլ ջուր
  • Կրունկների քար
  • Որևէ եթերային յուղ

Սոդան ավելացրեք ջրին և լավ խառնեք: Կարող եք ավելացնել մի քանի կաթիլ եթերային յուղ՝ հոտի և իսկական սպայի մթնոլորտ ստանալու համար: Ոտքերը թրջեք լուծույթի մեջ 15-20 րոպե և կրունկների քարի միջոցով հեռացրեք չորացած մաշկը: Այնուհետև խոնավեցնող քսուք կամ կոկոսի յուղ քսեք կրունկներին:

Գործողությունը կարող եք կատարել շաբաթը 2 անգամ, իսկ երբ կրունկների վիճակը լավանա, կարող եք ամսական 2 անգամ անել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել