Tert.am-ը գրում է.

Աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնն ասել է, որ քաղցկեղով հիվանդ իր ամուսինը ցանկանում է մահանալ իր գրկում:

Fox News-ի փոխանցմամբ` Դիոնն ասել է, թե ամուսինը` Ռենե Անժելիլը, չգիտի, թե որքան ժամանակ է իրեն մնացել:

47-ամյա Սելինի 73-ամյա ամուսինը կոկորդի քաղցկեղից տառապում է արդեն 2 տարի. նա սնվում է օժանդակ սարքավորման միջոցով: Զույգը միասին է 21 տարի:

Նրան հոգ տանելու համար երգչուհին անցած տարի թողել էր իր պրոֆեսիոնալ գործունեությունը: Սակայն առաջիկա օրերին նա վերադառնալու է Լաս Վեգաս` համերգի: Սակայն միևնույն ժամանակ նա լրատվամիջոցներին ասել է, որ ամուսնուն խոստացել է մահվան ժամին լինել նրա կողքին և կատարել նրա ցանկությունը, այն է` մեռնել երգչուհու գրկում:

Երգչուհին ասել է նաև, թե իր կյանքում «լաց լինելու ժամանակը» գալու է, սակայն դա` հետո, ոչ հիմա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել