Woman walks along a street in the southeastern Turkish town of SilopiAraratnews.am-ը գրում է.

Իրաքյան ուժերը հայտարարել են, որ «Իսլամական պետության» տասնյակ զինյալներ են սպանվել անվտանգության ուժերի ռազմական գործողությունների և օդային ուժերի հարվածների արդյունքում:

Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, ԻՊ-ի հենակետերը ռմբակոծության են ենթարկվել, մասնավորապես, Բայջի, Ռամադի, Ֆալլուջա քաղաքներում: Օդային հարվածներն ուղեկցվել են ցամաքային ռմբակոծություններով:

Մյուս կողմից երկրում շարունակվում են բարեփոխումների պահանջով հանրահավաքները:

Իրաքյան ուժերը հայտարարել են, որ Իրաքի օդուժը կանխել է ահաբեկիչների հարձակումը Ֆալլուջա քաղաքի թաղամասերից մեկի վրա: Ռազմական գործողությունների արդյունքում ոչնչացվել են ահաբեկչական կազմակերպության զենքերը, ինչպես նաև տասնյակից ավելի ահաբեկիչներ:

Իրաքի պաշտպանության նախարարության տեղեկություններով, ԻՊ-ի մի քանի մեքենաներ են ոչնչացվել Անբարի նահանգում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել