Որ նվերներն ընդունել և որոնցից հրաժարվելInchuzem.am-ը գրում է.

Նվիրել կա նվեր ստանալ բոլորն էլ սիրում են, սակայն մինչ նվեր ընտրելը կամ նվերը վերցնելը պետք է իմանալ նվերների մասին: InchUzem.am-ը առաջարկում է նվեր ընտրելու մի քանի խորհուրդ:

Ձեռնոցներ

Երբ մարդը ձեռնոց է կրում, նա պաշտպանում է ձեռքերը ցրտից, բայց ինչու՞ է մարդուն պետք օտար իրի միջոցով տաքացնել ձեռքերը։
Երբ Դուք նվեր եք ստանում ձեռնոցներ, Դուք դրանք նվիրողին պարտական եք դառնում։ Հին ժամանակներում, ձեռնոց նվիրողը կարող էր տվյալ մարդու վրա ազդեցություն թողնել և ստիպել հպատակվել իրենց։ Ձեր ֆիզիկական և հոգեբանական վիճակը կարող է անհանգստանալու տեղիք տալ։
Խորհուրդ ՝ ինչ-որ բան փոխարենը տվեք նվիրողին։ Հետո, ամենաքիչը մեկ շաբաթվա ընթացքում Դուք նույնպես Ձեզ ձեռնոց նվիրողին պետք է ձեռնող նվիրեք։ Իսկ եթե դա անհնար է, գնացեք Ձեզ նվիրողին հյուր և մեկ շաբաթով այնտեղ «մոռացեք» Ձեր ձեռնոցները։ Այդ դեպքում ամբողջ էներգիան կանհետանա ձեռնոցներից և կտարածվի իրենց տանը։

Գոտի

Եթե ձեռնոցների միջոցով Ձեր վիճակի վրա կարելի է ազդեցություն ունենալ, ուրեմն գոտու միջոցով Ձեր քայլերը կարող են սահմանափակել։ Դուք սահմանափակ եք Ձեր շարժվումներում, ոչնչի չեք կարող հասնել, քանի որ ցանկանում եք, բայց չի ստացվում։ Ձեզ հետ են պահում հաջողությունից, հաջողությունից, նոր հորիզոններից, փոփոխություններից։
Ձեզ գոյության պահպանման համար փոքր տարածք են հատկացրել։ Ի՞նչ անել։ Նույնպես միանգամից փոխհատուցեք։ Հետո արեք հետևյալը՝ վառեք երեք եկեղեցու մոմ, Ձեր առջև դրեք գոտին և տասներկու անգամ կարդացեք «Հայր Մեր»-ը ։ Հանգցրեք մոմերը։ Մեկ շաբաթից արդեն կարող եք կրել գոտին։

Թաշկինակ

Մի՛ նվիրեք և մի՛ ընդունեք նվերը։ Վանգան զգուշացնում էր, որ եթե ընդունեք թաշկինակը որպես նվեր՝ դրանով արցուքներն եք սրբելու։
Դեռևս հին ժամանակներում շատ երկրոներում թաշկինակ նվիրում էին միայն դժվար ժամանակներում, օրինակ՝ թաղումների ժամանակ, հիվանդներին, երբ մարդիկ սիրահարվում էին կամ ՝ ամուսնալուծվում։

Թաշկինակը նշանավորվում է, որպես հիվանդության և անհաջողության նշան, այդպիսով եթե Դուք ընդունում եք այն, Դուք նվիրողի դժբախտությունը Ձեր վրա եք վերցնում։
Միանգամից պետք է փոխհատուցել։ Հետո լվացեք այն, հարցուկեք առանց գծերի, դրեք սրբապատկերների առջև և կարդացեք «Հայր Մեր»-ը, հիշեք նվիրողին և իրենց անկեղծ առողջություն, երջանկություն և հաջողություն մաղթեք, որպեսզի իրեն վնաս չլինի։

Վզից կախված խաչ

Եթե Դուք վստահ չեք նվիրողի անկեղծության մեջ, երբեք մի ՛ ընդունեք նվերը։ Մտածեք նվիրողի ճակատագրի մասին, եթե նա երջանիկ է, հաջողակ և հարուստ՝ նա Ձեզ նույնպես դա է ցանկանում, իսկ եթե անհաջողակ է, ունի շատ խնդիրները՝ ընդունելով նվերը Դուք բոլոր բացասական բաները կվերցնեք Ձեր վրա։
Նվիրաբերեք խաչը եկեղեցուն կամ՝ տարեք գրավատուն, իսկ ստացված գումարը տվեք աղքատներին, գնեք գումարով նվեր և խաչը նվիրողին նվիրեք։ Բայց ոչ մի դեպքում չթողնեք խաչը, դրանից մեծ էներգիա է տարածվելու։

Արտասահմանյան հուշանվերներ

Բոլորիս երբևէ ընկերները և բարեկամները հուշանվերներ են բերել էկզոտիկ երկրներից, բայց ինչքա՞ն հաճախ ենք մենք ուսումնասիրել դրանց իմաստային նշանակությունը։ Եթե դա բուրգ է, ուրեմն լավ նշան է։ Եթե որևէ աստված է, ուսումնասիրեք պատմությունը, իմացեք, թե ինչի՞ աստվածն է, ի՞նչ նշանակություն ունի։ Հանե՛ք նեգատիվը և դրական լիցքերով պատեք։ Ցանկացած հուշանվեր սկզբում փաթաթեք սպիտակ թավշյա կտորով և դրեք ինչ-որ մութ տեղ, թողնելով այն այնտեղ յոթ օր։ Դրանից հետո, մեկ շաբաթվա ընթացքում հերթով մաքրեք «ոսկյա» և «արծաթյա» ջրով ։ Ամենավտանգավոր հուշանվերներ են համարվում աֆրիկյան դիմակները և աստվածները։ Հիշե՛ք, գիտելիքը Ձեր զենքն է։

Ժամեր

Ժամերը կարող են կանգնեցնել Ձեր երջանիկ և անհոգ օրերը։ Միանգամից փոխհատուցեք։

Հայելի

Հայելին խլում է գեղեցկությունը, երիտասարդությունը, ուրախությունը և կենսասիրությունը։ Առավել վտանգավոր են հինավուրց հայելիները։ Ոչինչ չի կարող օգնել և այդ իսկ պատճառով ընդհանրապես մի՛ ընդունեք դրանք։

Հին կոպեկներ

Բացի նրանից, որ գումարը ունի մեր բոլոր երազանքները կատարելու յուրահատկություն, այն երբեմն կարող է խնդիրների պատճառ հանդիսանալ և մարդկանց հանցագործության դրդել։ Կոպեկները իրենց մեջ կրում են մարդկանց սխալների, զգացմունքները, ագահության, ջղայնության, ատելության մասին ինֆորմացիա ։ Պետք է անել հետևյալ քայլերը՝ սպիտակ թավշյա կտորի մեջ դնել կոպեկները, 24 ժամ պատուհանակոնքի վրա թողնել, իսկ հետո՝ երեք օր սրբապատկերների առջև պահել և ամեն առավոտ երեք եկեղեցու մոմ վառել։ Այնուհետև դնել դրանք մետաղյա տուփի մեջ և հանել շաբաթվը մեկ-երկու անգամ։Կարելի է նաև «ոսկյա» ջրով սրբել։

Մալահիտ

Իր մեջ կրում է ավերածություններ։ Եթե դուք ցանկանում եք «պայմանավորվել» քարի հետ, արեք հետևյալը՝
մանուշակագույն թավշյա կոտրի մեջ փափաթեք,վառեք հաստ եկեղեցու մոմ դրա առջևում, հետո վառեք բարակ մոմեր և Ձեր խոսքը սկզբում ուղղեք այն սարին, որտեղ, որ գտնվել է քարը, այնուհետև՝ քարին, խնդրեք նրան, որ Ձեզ վնաս չտա, քանի Դուք ունեք սարի օրհնանքը, թե չէ սարը կվերացնի քարին,կտա քամուն։ Հենց Դուք «պայմանավորվեք» քարի հետ, «ոսկյա» ջրով սրբեք այն, բայց հիշեք, որ վեց ժամից ավել այս քարը չի՛ կարելի կախել վզից։

Մկրատ

Մկրատը կարճացնում է կյանքը, փչացնում է շրջապատի հետ հարաբերությունները։ Մի՛ ընդունեք այս նվերը, մի՛ ամաչեք նվերը չվերցնելուց։ Իսկ եթե ամեն դեպքում նա թողել է նվերը Ձեզ, կարծիք կազմեք նվիրողի էության մասին։ Մաքրեք տունը իր գնալուց հետո և դեն նետեք նվերը։

Դանակներ

Սրանք դրդում են հանցագործությունների։ Միանգամից փոխհատուցեք։

Դրամապանակ

Կարող է Ձեզ «ցրել» աշխարհով մեկ, եթե նվիրողը մետաղադրամ չդնի մեջը։ Թող դնի մետաղադրամ, բայց Դուք էլ եք պարտավոր այլ մետաղադրամ տալ դիմացինին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել