1. Մարդիկ Երկրի վրա ապրում են առնվազն 200.000 տարի, իսկ Աստվածաշունչն արհամարհում է առաջին 195.000 տարիները:

2. Աստված ամբողջ Տիեզերքը ստեղծեց ոչ մի բանից, իսկ Եվային ստեղծելու համար անպայման պետք եկավ Ադամի կողոսկրը:

3. Աստված 2000 մարդու պատժեց պտտահողմի միջոցով: Ողջ մնաց միայն մի երեխա: Ասված մեծահոգի է…

4. Եվ ծնեց Եվան Ադամից 3 որդի: Բա հետո՞…

5. Ինցեստը վատ բան է: Այդ դեպքում ո՞ւմ հետ էին սեքսով զբաղվում Ադամի ու Եվայի երեխաները:

6. Աստված սիրում է կենդանիներին, հատկապես՝ զոհաբերվածներին:

7. Աստվածաշնչում միայն իրականությունն է գրված, չէ՞ որ այն Աստված է գրել: Դե իսկ Աստված գոյություն ունի, որովհետև այդպես է գրված Աստվածաշնչում:

8. Աստված. «Հետո ի՞նչ, որ հազարավոր կրոններ գոյություն ունեն: Դրախտում հայտնվելու են միայն իմ հետևորդները»:

9. Ամեն ինչ Աստծո կամոք է, բացի աբորտներից:

10. Աղոթիր, և Աստված կփրկի քեզ… եթե իհարկե դու հաշմանդամ չես:

11. Աստված չի կարող բուժել հաշմանդամներին, բայց կարող է խոսել սովորեցնել ավանակներին:

12. Մենք հաստատ տեսնելու ենք դատաստանի օրը, ու ջհանդամ, թե այդ մասին արդեն 2000 տարի չեն խոսում:

13. Ամեն օր Աֆրիկայում երեխաներ են սովամահ լինում: Աստված սիրում է մեզ:

14. Հիսուսը մահացել է մեր բոլոր մեղքերի համար: Եթե դու անմեղ ես, ուրեմն նա իզուր է մահացել:

15. Մենք բոլորս Աստծո զավակներն ենք: Հիսուսն էլ Աստծո միակ զավակն է:

16. Գողանում, սպանում ու բռնաբարո՞ւմ ես: Դա սարսափելի չէ, կարևորը՝ մահանալուց առաջ հավատաս Քրիստոսին:

17. Եթե Աստված ստեղծել է մեզ իր կերպարով ու նմանությամբ, ապա ինչո՞ւ մենք անտեսանելի չենք:

18. Աստված սեր է: Դրա համար նա ստեղծել է դժոխքը:

19. Աստված ստեղծեց տղամարդուն և կնոջը և շնորհեց նրանց ազատ կամք: Հետո նա այնպես արեց, որ կինը հղիանա իրենից, ու ծնվի Հիսուսը: Հետո նա զոհեց իրեն՝ ինքն իրեն, որպեսզի փրկի մարդկանց այն մեղքերից, որոնք նրանք գործում են շնորհիվ աստվածատուր ազատ կամքի:

20. Եթե հարևանի այգում լոլիկների բերքը կործանվել է, ապա Աստված է նրան պատժել: Եթե իմ ամառանոցը հրդեհվել է, ապա դա փորձություն է պարզապես, չէ՞ որ Աստված սիրում է ինձ:

21. Մարդիկ մեղքեր են գործում, որովհետև նրանց միտքն ազատ է: Դրախտում մարդիկ մեղքեր չեն գործելու, հետևաբար…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել