Replik.am-ը գրում է.

Կառլսթադի համալսարանի մասնագետները ապացուցել են, որ մատուցողուհու արտաքին տեսքը ազդում է ուտեստի մասով ռեստորանի այցելուի  ընտրության վրա: Նրանք արձանագրել են՝ եթե մատուցողուհին «առողջ» տեսք ունի, այցելուն հիմնականում ընտրում է «առողջ» սնունդ, օրինակ աղցան կամ մրգեղեն: Սա հնարավոր է նույնիսկ այն դեպքում, եթե տվյալ այցելուն դրանից առաջ այլ որոշում է ունեցել:

Փորձի ժամանակ ռեստորանում մատուղոցուհիները այցելուներին ներկայացել են երեք «տեսքով»՝ առողջ, ոչ առողջ և ավելորդ քաշով: Անկախ իրենց կամքից, փորձին մասնակից դարձել է 120 կին այցելու: Մասնագետներն արձանագրել են՝ եթե այցելուներին մոտեցել են ավելորդ քաշով կամ ոչ առողջ տեսքով մատուցողուհիներ, 60 տոկոսով ընտրությունը կանգ է առել ոչ առողջ սննդի վրա:

ՆշՎում է, որ մարդիկ իրենց ընտրությունն անում են ենթագիտակցորեն, նրանց վրա որոշակի հոգեբանական ազդեցություն է թողնում մատուցողուհու տեսքը, ինչն էլ ազդում է ընտրության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել