Էստոնիան մտադիր է Ռուսաստանից պաշտպանվել 2 մետրանոց պարիսպով168.am-ը գրում է.

Էստոնիայի իշխանությունները որոշել են Ռուսաստանի հետ սահմանին կառուցել երկուսուկես մետր բարձրություն ունեցող պարիսպ: Այս մասին հայտնում է Postimees էստոնական պարբերականը:

Պարբերականի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու սահմանապահները մտադիր են Ռուսաստանի հետ ցամաքային սահմանի առնվազն երկու երրորդի չափով պարիսպ կառուցել: Նման միջոցառումները էստոնական իշխանությունները բացատրում են սահմանախախտումների դեպքերը բացառելու ցանկությամբ: Պարիսպը կպատվի լարերով: Նախնական տեղեկություններով՝ պարիսպը հագեցված կլինի տեսահսկման սարքերով ու անօդաչու թռչող սարքերով:

Սահմանի ամրապնդման աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2018-ին: Նախագծի նախնական արժեքը 71 մլն դոլար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել