Картинки по запросу արմեն մուրադյանՀՀ ԱՆ Նախարար

Պրն. Արմեն Մուրադյանին

ՀՀ քաղաքացի Արմինե Դարչինյանից

Հասցե` ք. Սպիտակ, Թորոսյան 21 շ, բն. 7;

Բնակ. հասցե` ք. Երևան, Ֆիրդուսի փող. 17շ, բն. 8

(հեռ. 010 52 36 50; 094/ 04 81 72)

 

ԴԻՄՈՒՄ

Հարգելի պարոն Արմեն Մուրադյան,

Սույնով ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ այն մասին, որ սույն թվականի հուլիսի լույս 29-ի գիշերը ժամը 03:00 - 04:00-ի սահմաններում «Շտապ օգնության» ծառայության մեքենայով տեղափոխվել եմ «Էրեբունի» ԲԿ-ի ծննդատան ընդունարան, որտեղ մեզ որևէ մեկը չդիմավորեց` պատճառաբանելով, որ իբր դա իրենց գործը չէ, և ինձ` 9-10 շաբաթական հղիությամբ և արնահոսող վիճակում, ծննդատան երրորդ հարկ պատգարակով բարձրացրել են «Շտապ օգնության» վարորդն ու բժիշկուհին:

Երրորդ հարկում ինձ մոտեցավ այդ օրվա հերթապահ բժիշկը` մանկաբարձ-գինեկոլոգ Արման Սահակյանը:  ՈՒՁՀ և մանուալ զննման արդյունքում պարզ դարձավ, որ տվյալ իրավիճակում միակ ճիշտ ելքը հղիության ընդհատումն է և պտղի անհապաղ հեռացումը:

 

Բժիշկն ինձ մանրամասն տեղեկացրեց, թե ես ինչ վիճակում եմ, և ինչպիսի բուժ. միջամտություն է անհրաժեշտ: Բնականաբար, ես համաձայնեցի, որպեսզի խուսափեմ հետագա բարդություններից, և ինձ տեղափոխեցին պրոցեդուրային սենյակ: Կանչեցին անեսթեզիոլոգին, նա ներերակային անզգայացում կատարեց, և ես արդեն արթնացել եմ հիվանդասենյակում, երբ ամեն ինչ արդեն ավարտված էր:

 

Անսահման շնորհակալությունս եմ ուզում հայտնել մանկաբարձ-գինեկոլոգ Արման Սահակյանին և իր հետ աշխատող անեսթեզիոլոգին (ցավոք, անունը չեմ իմանում) իրենց հոգատարության, ցուցաբերած մարդկային վերաբերմունքի և տված Հիպոկրատի երդմանը հավատարիմ մնալու համար։

 

Բժիշկն ասաց, որ երբ լիարժեք կարթնանամ, արդեն կզրուցենք հետագա բուժման մասին: Սակայն… Առավոտյան` հիվանդներին շրջայց կատարելու ժամանակ, ինձ մոտեցավ գինեկոլոգիական բաժնի վարիչ` բ.գ.դ., մանկաբարձ-գինեկոլոգ Հռիփսիմե Մոկացյանը (010/ 47 00 65; 091/ 45 64 45): Իրեն ներկայացրեցին, որ ես արնահոսելով «Շտապ օգնության» մեքենայով եմ գիշերը տեղափոխվել իրենց մոտ: Իրեն որևէ բան չհետաքրքրեց իմ վիճակի մասին, միակ հարցը, որ նա տվեց. «Աղջիկ ջան, մուծումն արդեն կատարվե՞լ է: Եթե ոչ, ապա Ձեզ կմոտենա ավագ քույրը և կուղեկցի Ձեզ հաշվապահություն: «Ես նրան հարցրեցի՝ արդյոք նշանակություն չունի՞ այն փաստը, որ ինձ «Շտապ օգնության» մեքենայով են տեղափոխել: Նա կտրուկ պատասխանեց. «Ոչ, աղջիկ ջան: Մեզ մոտ վճարովի է, և պետք է վճարեք 50.000 ՀՀ դրամ»։

 

Քանի որ բջջային հեռախոսիս մարտկոցը լիցքաթափված էր, ինձ ուղեկցեցին իր աշխատասենյակ, որ ես զանգահարեմ տուն, որտեղ թողել էի հարևանիս խնամքին երեք տարեկան որդուս` կեղծ կռուպով հիվադ վիճակում: Ինձ ասացին, որ ամուսինս դեռ չի վերադարձել գործուղումից, իսկ երեխաս արդեն արթնացել է ու լացում է, ինչն ինձ չափազանց անհանգստացրեց, և ես խնդրեցի Հռիփսիմե Մոկացյանին` անձնագիրս իրենց մոտ թողնելու պայմանով, ինձ թույլատրեն գնալ տուն` գումարով վերադառնալու նպատակով, ինչը չափազանց զայրացրեց իրեն: Նա ափերից դուրս եկավ` ասելով՝ «Сказки рассказываешь…», առաջարկեց երեխայիս բերել ինձ մոտ՝ հիվանդասենյակ, մինչև ամուսնուս՝ գումարով վերադառնալը: 

 

Ես ասացի, որ կդիմեմ ՀՀ ԱՆ-ին, իսկ նա հեգնանքով ինձ պատասխանեց, որ ավելի լավ կլինի՝ միանգամից դիմեմ ոստիկանություն: Նշեմ նաև այն, որ այս ամենին ներկա են գտնվել բժիշկների մի խումբ և միջանցքում կանգնած մարդիկ, որոնք լսում էին բաժնի վարիչի` բժշկին ոչ վայել խոսակցությունը և գոռգոռոցը:

 

Ես վերադարձա հիվանդասենյակ` սպասելու իրենց որոշմանը: Քույրը եկավ, ինձ կանչեց Հռիփսիմե Մոկացյանի աշխատասենյակ, որտեղ ինձ տեղեկացրեցին, որ կարող եմ արդեն գնալ տուն, տնօրենի հետ իրենք խոսել են և ինձ ազատել վճարումից: Ես, թողնելով իրենց մոտ անձնագրիս պատճենը, եկա տուն:

 

Տեղեկանալով իմ իրավունքների մասին՝ մի քանի օրից վերադարձա հիվանդանոց` ունենալով ձեռքիս թիվ 1465–2015-Բ տեղեկանքը սոցապի «ՓԱՐՈՍ» համակարգում` 34.58 միավորով որպես նպաստառու անդամ ընդգրկված լինելու մասին: Տեղեկանքը ձեռքիս՝ երեխայիս հետ միասին բարձրացա Հռիփսիմե Մոկացյանի աշխատասենյակ, որ այն հանձնեմ իրեն, սակայն նա ինձ ասաց, որ ես իզուր եմ բերել այդ տեղեկանքը, քանի որ տնօրենին ներկայացվել է, որ ես ինքնակամ լքել եմ հիվանդանոցը, այսինքն՝ դիմել փախուստի:

 

Ես որոշեցի մտնել կլինիկայի ղեկավար Անդրանիկ Պողոսյանի մոտ` վատ համբավ չթողնելու նպատակով, և որպեսզի շնորհակալությունս հայտնեմ ինձ բուժօգնություն ցուցաբերած բժիշկին` մանկաբարձ-գինեկոլոգ Արման Սահակյանին և անեսթեզիոլոգին:

 

Ելնելով վերոգրյալից՝ խնդրում եմ Ձեզ վերցնել Ձեր անմիջական հսկողության տակ «Էրեբունի» ԲԿ-ի ծննդատան պատերի ներսում ոչ հարգալից վերաբերմունքը հղիների նկատմամբ, որը, դժբախտաբար, վերաբերում է գումարային հարցերին, անտեսվում է հիվանդի վիճակը, ինչը կասեցնում է հետագա լիարժեք բուժումը, վերականգնումը և գուցե դրանով կանխեք հետագայում վատ հետևանքներով դեպքերը, որոնց ականատեսն ենք վերջին օրերին «Էրեբունու» ծննդատանը:

 

Հարգանքով`

Արմինե Դարչինյան:

06.08.2015թ.

ք. Երևան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել