Զարմանալի ժողովուրդ ենք… Անասելի հրճվում ենք, աշխարհով մեկ լինում, երբ ինչ-որ մի պետություն, երբեմն նույնիսկ պետության առանձին նահանգ կամ մարզ ճանաչում են Հայոց ցեղասպանության փաստը, նույնչափ էլ վրդովվում, նույնիսկ հոխորտում, երբ որևէ երկիր անմասն ու անհաղորդ է մնում կամ մերժում է այդ փաստն ընդունելը: Դրանից առավել զարմանալի ու զարհուրելի է, երբ ինքներս ենք անտարբեր ու անտեղյակ, մեր Հայաստան պետության մեջ այլոց կողմից ԵՂԵՌՆԻ` Հայոց Մեծ Վշտի հիշատակի անարգման ու անտեսման նկատմամբ: Այո, այո… Չեք սխալվել, խոսքս հենց Հայոց ոստան Երևանի սրտում գտնվող մի բացահայտ անարգանք-հուշասյան մասին է: Աշնանային արևշատ օրերից էր, քայլելով Օղակաձև զբոսայգու տարածքով հասել էի Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկ: Ուշադրությունս գրավեցին այգու սկզբնամասում տեղադրած հուշասյուները, որոնց մասին մի երկու տարի առաջ լուրեր էին տարածվել, թե «չարակամները պղծել են հայ և հրեա ժողովուրդների եղեռնի հիշատակին նվիրված հուշարձանը» (ներկ էին լցրել ու մակագրություն թողել): Կամեցա մոտիկից նայել տեսնելու՝ որևէ հետք մնացե՞լ է, թե՞ ոչ: Ամեն ինչ մաքուր ու կոկիկ էր, բայց ուշադրությունս գրավեց մի այլ բան: Հուշասյուների վրա եղած մակագրությունները` հայերենով ու իվրիտով (հրեաների լեզուն), տարբեր ծավալի էին: Տեսածս կասկածելի թվաց և որոշեցի լուսանկարել, հետագայում տեքստերի բովանդակությունները համեմատելու համար: Ստուգելուց հետո պարզվեց, որ կասկածներս անհիմն չէին: Փաստն այն է, որ հուշաքարին հայատառ գրված է «ԱՊՐԵԼ ՉՄՈՌԱՆԱԼ. ՀԱՅ ԵՎ ՀՐԵԱ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ», իսկ իվրիտով` «להיות או לשכוח לזכר קורבנות השואה» (ԼԻՆԵԼ ԹԵ ՄՈՌԱՆԱԼ. Հոլոքոստի զոհերի հիշատակին): Չզարմացա՞ք, իսկ ես ապշած եմ… Այդ ինչպե՞ս է պատահում, որ մենք այդքան անտեղյակ ենք: Ինչպե՞ս է պատահում, որ պատկան մարմինների ջանքերով ու հոգածությամբ այդքան արագորեն վերացվեցին «վանդալիզմի» հետքերը, իսկ բացահայտ ու ճչացող այս անարդարությունն ու ծաղրը մինչ օրս հանդուրժում ենք: Միգուցե՞ ջհուդա-եբրայա-հրեական համայնքի` իրեն բացեիբաց «սիոնիստկա» անվանող ղեկավարը, որը երբեմն վերամբարձորեն ճամարտակում է «հայ ու հրեա ժողովուրդների բարեկամությունից», կամ էլ նրանց գործուն համակիր մեր հայրենակիցները կարողանան մեկնաբանել, թե այդ ինչպե՞ս, ի՞նչ տրամաբանությամբ, ո՞ւմ թողտվությամբ է Հայոց Ոստանի սրտում, այսօրինակ արհամարհական վերաբերմունքով ծաղրվում Հայոց Եղեռնը ու անտեսվում Եղեռնի զոհերի հիշատակը: Լա՜վ, հասկացանք՝ բարեսիրտ, հյուրասեր ժողովուրդ ենք, բայց երբ մեկին սրտաբաց հյուրընկալել ես, իսկ նա անարգում է տանդ սրբությունները, անտեսում անցավորներիդ լուսավոր հիշատակը, սկսում է բարությունդ որպես թուլություն ընկալել, այդ դեպքում ի՞նչ է պետք անել, և կարևորն է` ո՞վ … Անկեղծ ասած՝ չգիտեմ էլ ո՞ւմ ուղղեմ խոսքս, որպեսզի այն ըստ էության հասկացվի՝ Երևանի հարգարժան քաղաքապետի՞ն, ՀՀ կառվարությա՞նը, թե՞ երկրի նախագահին, որպեսզի վերջ տրվի այս բացահայտ անարգանքին: Թե չէ Աստված մի արասցե, եթե մարդիկ, իմանալով այս բացահայտ ծաղրուծանակի մասին, իրենք որոշեն վերացնել նմանօրինակ «թյուրիմացությունը» …
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել