Երգչուհի Լուսին՝ առաջիկա ծրագրերի և միջազգային շուկա դուրս գալու մասինLife.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի հետ այսօրվա զրույցում երգչուհի Լուսին պատմեց առաջիկա աշխատանքների, միջազգային շուկա դուրս գալու իր քայլերի եւ աշխատանքային ձգտումների մասին:

-Լուսի, «Հիմա» տեսահոլովակից հետո, նոր տեսահոլովակը՝«Turn Around»-ը, իրեներկար սպասեցնել չտվեց, թեպետ մի անգամ նշել էիք, որ գուցե էլի երկար տարիներձգվեն նոր տեսահոլովակը ներկայացնելու համար, ինչեւէ, երկար տարիներ չձգվեցին:Կպատմեք, թե ինչպես ստացվեց, որ շեղվեցիք Ձեր պլաններից եւ կարճ ժամանակահատվածում նոր տեսահոլովակ թողարկեցիք:

- Այո, «Հիմա» տեսահոլավակից հետո լավ գաղափարներ չկային եւ այդ իսկ պատճառով պլանավորել էի, որ ավելի ուշ կլինի նոր աշխատանքս, բայց ծնվեց «Turn Around»-ի գաղափարը եւ որոշեղինք շատ շուտ այդ երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել:

-Առաջիկայում ի՞նչ է սպասվում ձեր երկրպագուներին` նոր տեսահոլովակնե՞ր,զուգերգե՞ր, կրկին նոր ոճային տրամադրություննե՞ր:

- Առաջիկայում սպասվում են նոր ռեմիքսներ, նոր տեսահոլովակ եմ պլանավորում այս տարի, բայց դուետներով դեռ հանդես չեմ գա:

-Գիտեմոր նպատակ ունեք միջազգային ոլորտ դուրս գալուի՞նչ աշխատաքններ եքտանում այդ ուղղությամբ:

- Այդ ուղղությամբ այս պահին շատ մեծ թիմ է աշխատում, ամեն բան անում ենք, որ թե ամերիկյան, թե եվրոպական շուկային հետաքրքրող աշխատանքներ իրականացնենք: Այս շրջանում բանակցում ենք ամերիկյան եւ եվրոպական հեռուստաընկերությունների հետ, որպեսզի իրենց եթերում ցուցադրեն «Turn Around» երգի հիման վրա տեսահոլովակը:

-«Turn Around» տեսահոլովակը թողարկելիս նկատել էիքոր ամերիկացի հանդիսատեսըհետաքրքրված էր այս երգովմի փոքր կպատմե՞քթե ինչպես էր այն ներկայացվել նրանց:

- Երբ կար երգի աուդիո տարբերակը, համացանցում դիտումների 90%-ը Միացյալ նահանգներից եւ Եվրոպայից էին, դա էլ պատճառ հանդիսացավ, որ որոշեցինք աշխատել այդ ուղղությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել