Tert.am-ը գրում է.
ՀՀ նոր Սահմանադրության առաջարկների նախագծի քննարկման ժամանակ այսօր Վենետիկի հանձնաժողովի փորձագետներից լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե երկօրյա քննարկումների արդյունքում ինչ համաձայնության են եկել Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի հետ այն հոդվածների շուրջ, որոնք վերաբերում են միասեռ ամուսնություններին:
Նշենք, որ Վենետիկի հանձնաժողովն իր առաջարկություններում նշել էր, որ նախագծի 34-րդ և 15-րդ հոդվածները չպետք է ընկալվեն որպես միասեռ ամուսնությունների արգելք:
Վենետիկի հանձնաժողովի (Ավստրիա) ներկայացուցիչ Քրիստոֆ Գրաբենվարտերը նշեց, թե իրենց մեկնաբանությունը հոդվածի վերաբերյալ որևէ կերպ ուղղված չի եղել ընտանիքի պաշտպանության կամ ամուսնության իրավունքների սահմանափակմանը:
«Դա պարզապես ևս մեկ տեղեկատվություն է հայկական իշխանություններին, որ ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, նույնասեռ ամուսնությունները պետք է թույլատրվեն: Այս պահին դա է եվրոպական ստանդարտը: Այս շրջանակներում պետք է մեր առաջարկությունը դիտարկել»,-ասաց նա:



