Իսկ ո՞ւր են միջազգային տարատեսակ մարդասիրական կազմակերպությունները, խաղաղապահ ուժերը, երբ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայում կատարվում են աննախադեպ ռազմական գործողություններ:
Թերևս Թուրքիան համարվում է ՆԱՏՕ-ի անդամ, բայց իր երկրի ներսում որևէ միջազգային մարդասիրական կառույց դիտարկումներ չի իրականացնում: Ինչի՞ են սպասում միջազգային կառույցները... Հավանաբար սպասում են, որ Էրդողանի նյարդերը տեղի տան, և զանգվածային ջարդ սկսի քուրդ խաղաղ բնակչության դեմ, որպեսզի լուրջ մեղադրանքների ներքո «անկառավարելի» և «անենթակա» Էրդողանին արժանացնեն Իրաքի, Լիբիայի նախկին «սուլթանների» ճակատագրին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



