Հետաքրքիր փաստեր Բիլլ Գեյթսի մասինLife.panorama.am-ը գրում է.

Բիլլ Գեյթը կարիերան սկսել է հաքերությամբ: 13 տարեկանում Բիլլը որոշել է կոտրել դպրոցի համակարգիչը: Իհարկե, առանց ընկերների օգնության չի ստացվել: Տղային այդ ժամանակ չեն պատժել, դեռ հակառակը՝ հրավիրել են Սիեթլի համակարգչային կենտրոններից մեկը, որպեսզի ստուգի ծրագրային «անցքերը»:

Ծնողները Բիլլին մեկ տարով զրկել են համակարգչից, անգամ մոտենալ դրան թույլ չեն տվել: Բիլլի ծնողները համակարգիչը նույնիսկ «սատանայի մեքենա» են անվանել: Բիլլը չի հիասթափվել, նա շարունակել է գրքեր կարդալ մեծ մարդկանց և նրանց հաջողության պատմության մասին: Հետագայում դա նրան օգնել է:

Բիլլն առաջին անգամ հոնորար է ստացել դեռ դպրոցում սովորելիս: Նա իր դպրոցի համար էլեկտրոնային ժամանակացույցի ծրագիր է ստեղծել, որը դպրոցի ղեկավարությունը նրանից գնել է 4200 դոլարով:

Բիլլ Գեյթսը դպրոցն ավարտել է 1973 թվականին և որոշել է ուսումը շարունակել Հարվարդում: Նա հիանալի հանձնել է բոլոր քննությունները՝ արդյունքում 1600 հնարավորից հավաքելով 1590 միավոր:

Համալսարան ընդունվելուց կարճ ժամանակ անց Բիլլին սկսել են ձանձրացնել դասերը, և նա սկսել է պոկեր խաղալ ու շարունակել ծրագրավորել:

Համալսարանում Բիլլն իր դասախոսներին հավաստիացրել է, որ արդեն 30 տարեկանում միլիոնատեր կլինի: Դասախոսներն էլ ասել են, որ նա, գուցե, լավ ծրագրավորող է, սակայն սարսափելի անձնավորություն է: Համարվում է, որ 31 տարեկանում Բիլլ Գեյթսն արդեն միլիարդատեր էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել