Food_Differring_meal_Walnuts_026759_Direct-press.ru-ի փոխանցմամբ՝ մեզանից շատերն աշխատունակությունը բարձրացնելու համար դիմում են սուրճի կամ էլ այլ խթանիչների օգնությանը։

Կոֆեինն ունակ է ձեզ դարձնել ավելի էներգետիկ և անգամ որոշակիորեն օգնում է կենտրոնացնել ուշադրությունը աշխատանքային առաջադրանքներ կատարելու վրա, սակայն դրա չարաշահումը մարդուն դարձնում է նյարդային ու պատճառում է հոգեկան անհարմարություն։ Ավելի շատ խորհուրդ է տրվում օգտագործել ծովի ձուկ և առաջին հերթին՝ սաղմոն։ Այն սպիտակուցի աղբյուր է, որն անհրաժեշտ է գլխուղեղին։ Պետք է շաբաթական ձուկ ուտել առնվազն երկու անգամ։

Ընկույզն ու արևածաղիկը հարուստ են օմեգա-6 թթուներով ու հակաօքսիդանտներով, որոնք կանխում են ուղեղի ծերացումը։ Ավոկադոյի օգտագործումը նույնպես նպաստում է ինտելեկտուալ ձեռքբերումներին։ Այն նվազեցնում է սրտային հիվանդությունների ռիսկն ու բարելավում է գլխուղեղի արյան շրջանառությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել