Ոչ, սա «Ռաֆայելլո»-ի գովազդ չէ, քանի որ մենք առաջարկում ենք ոչ թե գնալ խանութ և գնել պատրաստի կոնֆետը, այլ պատրաստել այն տանը սեփական ձեռքերով:) Իհարկե, խանութ գնալու կարիք կլինի: «Ռաֆայելլո» պատրաստելու համար անհրաժեշտ է գնել՝
խտացրած կաթ,
մեկ տուփ կարագ,
վանիլին,
200 գրամ կոկոսի փաթիլ,
մեկ բաժակ նուշ:
Պատրաստման եղանակը.
Պատառաքաղով որոշ ժամանակ խառնելով սենյակային ջերմաստիճանի պայմաններում հալեցնել կարագը: Ավելացնել խտացրած կաթը, վանիլինը ու կոկոսի փաթիլների կեսը: Հարել մինչև միասեռ կրեմ ստանալը և ստացվածը մի ամբողջ օր թողնել սառնարանում:
Սառած կրեմից պատրաստել փոքրիկ գնդիկներ, որոնցից յուրաքանչյուրի մեջ մեկական նուշ մտցնել: Սա արդեն պատրաստի միջուկն է: Մնում է միայն թաթախել այն կոկոսի փաթիլների մնացած մասի մեջ:
Տնային պայմաններում պատրաստված «Ռաֆայելլո»-ն շատ ավելի նուրբ է ստացվում, քան այն, որ հնարավոր է ձեռք բերել խանութում: Այս «Ռաֆայելլո»-ն կարող է հալչել 23 աստիճանից բարձր ջերմաստիճանի պայմաններում: Դրանից խուսափելու համար պետք է պատրաստի կոնֆետները պահել սառնարանում: Հազարավոր բառերն իրոք ավելորդ կլինեն. Դուք ամեն ինչ ասած կլինեք ձեր քաղցր անակնկալով:
Աղբյուրը՝ ladynews.am

Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=178613875610810&set=a.129265033879028.23557.100003865978914&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել