ՄԱԿ-ի տվյաներով՝ 2025 թվականին 1.8 մլրդ մարդ կապրի երկրներում կամ տարածաշրջաններում, որոնք ջրի սղություն կզգան։ Այս մասին հայտնում է ZN.UA-ն։ Նշվում է, որ այսօր գլոբալ գյուղատնտեսությունում օգտագործվում է ողջ քաղցրահամ ջրի 70 տոկոսը, իսկ մի շարք զարգացող երկրներում՝ մինչև 95 տոկոսը։
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետները մտադիր են մշակել տեղեկատվական պորտալ, որը թույլ կտա արդյունավետորեն կառավարել ջրային ռեսուրսները Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում։
Այդ պորտալը կօգտագործի արբանյակային լուսանկարները, որոնցով հնարավոր կլինի գնահատել հողային և ջրային ռեսուրների արտադրողականությունը։
Պետական ԶԼՄ-ները հայտնում է վերջին 100 տարում վատագույն երաշտի մասին։ Ավելի վաղ Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչները հայտարարել էին, որ Եմենում զինված հակամարտության պատճառով երկիրը սովի եզրին է։