054982Sputnik Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ն դատապարտել է «Վրացական երկաթուղիների» աբխազական հատվածի վերականգնումն ու Ռուսաստանից պահանջել է դադարեցնել ապօրինի այդ գործողությունները։ Այդ մասին նշված է Վրաստանի ԱԳՆ երեկվա հայտարարության մեջ։

Վրաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Ռուսաստանի հերթական ագրեսիվ ու սադրիչ գործողությունը և կոչ է արել դադարեցնել Աբխազիայի տարածքում ապօրինի գործունեությունը։ Վրաստանի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի ապօրինի քաղաքականության կապակցությամբ, որն ուղղված է Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աբխազական երկաթուղու՝ Օչամչիր կայարանից մինչև Ինգուրի գետի կամուրջ հատվածի մաքրման աշխատանքներում ներգրավված են Ռուսաստանի երկաթուղային զորքերի մոտ 500 զինծառայողներ և ավելի քան 50 միավոր հատուկ տեխնիկա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել