Riccardo+Montolivo+SS+Lazio+v+AC+Milan+Serie+07LkG-bC58dxԻտալական «Միլան»-ի կիսապաշտպան Ռիկարդո Մոնտոլիվոն կարող է տեղափոխվել «Յուվենտուս», տեղեկացնում է Sportmediaset-ը:

Միլանյան ակումբի գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը հետաքրքրված չէ 30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, ում գործող պայմանագրի ժամկետը լրանում է մեկ տարի անց:

Հիշեցնենք, որ «Յուվենտուս»-ում Մոնտոլիվոյի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակն առաջացել է Անդրեա Պիրլոյի` թիմը լքելուց հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել