Lurer.com-ը գրում է.
Հայտնի մոդել և երկու երեխաների մայր Ադրիանա Լիման հայտնվել է միջազգային սկանդալի կենտրոնում: Մոդելն առանց գիտակցելու աջակցել է թուրք ահաբեկիչներին. փոխանցում է РЕН ТВ-ն:
Երբ աստղն այցելել է Մայամիի մարզասրահներից մեկը, նրան մոտեցել է մի երիտասարդ, և խնդրել նկարահանվել մինի-ֆիլմում՝ որպես հիշատակ: Ադրիրանան համաձայնվել է:
Անծանոթը ցույց է տվել է մոդելին մատների կոմբինացիա և խնդրել է կրկնել մի արտաահայտություն: Victoria’s Secret-ի աստղը կրկնել է այդ ամենը, սակայն հետո զղջացել: Համացանցում հայտնվել է նկարահանված տեսանյութը: Պարզվել է, որ մոդելը ծիծաղելով ցույց է տվել խորհրդանիշը և աջակցել ահաբեկիչներին: Հարկ է նշել, որ այդ խմբավորումը մահափորձ էր ծրագրում Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի դեմ: Իմանալով այդ մասին, Ադրիանան զայրացել է:



