Tert.am-ը գրում է.

ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով զբաղվող կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, սիրիական Պալմիրա քաղաքում հնագույն տաճարի ոչնչացումն անվանել է մեծ կորուստ մարդկության համար, իսկ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների գործողությունները, ովքեր պայթեցրել են տաճարը, ռազմական հանցագործություն։

Բաալ Շամին տաճարը, որը կառուցվել է մ.թ. 1-ին դարում, պայթեցվել է ԻՊ-ի գրոհայինների կողմից կիրակի օրը, հիշեցնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Այդ տաճարի ոչնչացումը նոր ռազմական հանցագործություն է և անասելի մեծ կորուստ Սիրիայի ժողովրդի և ամբողջ մարդկության համար»,- նշել է կազմակերպության ղեկավար Իրինա Բոկովան։

Նա նշել է, որ հանցագործները պետք է պատասխանատվություն կրեն իրենց գործողությունների համար։

Բաալ Շամին տաճարը նվիրված է Բաալ գերագույն աստծուն։ Տաճարը հնագույն Թադմոր քաղաքի ավերակների համալիրի մի մասն է։ Հնագետները, ովքեր աշխատում են շրջանում, տաճարն անվանում են քաղաքի ամենաթանկ և լավ պահպանված մասնիկներից մեկը։ Այն մասամբ վերականգնվել էր։

Activists from the Britain-based Syrian Observatory for Human Rights confirmed that the temple of Baalshamin (pictured before its destuction) had been destroyed, suggesting it may have been dynamited one month ago

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել