«Վերջին    տարիներին    Հայաստանի ԲՈՒՀ-երի դիմորդների թվի անընդհատ անկումը  դարձել է  սովորական  երևույթ։ ԲՈւՀ-երը սկսել են տարբեր ուղիներ փնտրել՝ իրենց ուսանողների թիվը համալրելու համար։ Մասնավորապես, ինչպես  պարզեց   «Ժողովուրդ»–ը,   Հայաստանի պետական ագրարային ինստիտուտի որոշ բաժիններում ուսանողներ են ընդունում՝ առանց բարդությունների և քննություն հանձնելու։ Այս առիթով   «Ժողովուրդ»–ը   զրուցեց   ինստիտուտի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանի հետ, որը հաստատեց մեր տեղեկությունները և այդ հանգամանքը հետևյալ կերպ պարզաբանեց. «Դա Կառավարության հատուկ որոշմամբ է եղել։

Բացառության   կարգով   ատեստատի տվյալներով ուսանողներ են ընդունվել, որը նախորդ տարում է գործել։ Իսկ դիմորդների   նվազումը   համընդհանուր բնույթ   է   կրում»։   Ավելի   ուշ   «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Երևանի պետական  կոնսերվատորիայում  ևս  դիմորդների «դեֆիցիտ» է եղել, և առանձին բաժիններում դիմորդներն այնքան քիչ են եղել, որ ԲՈՒՀ-ի ղեկավարությունը ներքին կարգով հրահանգել է ոչ մեկին «դուրս չթողնել», և բոլոր դիմածներն ընդունվել են»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել