Կարս-Սարիղամիշ հատվածում այսօր գիշերը պայթեցվել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատար խողովակը: 
Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը հայտարարել է, որ գազատարի վրա հարձակվել և պայթեցրել են PKK-ի զինված ապստամբները: Պայթյունն այնքան հզոր է եղել, որ լսվել է թե՛ Կարսում, թե՛ Սարիղամիշում, իսկ վառվող գազի երկինք բարձրացող բոցերն անգամ տեսանելի են եղել Էրզրումից և Կարսից: Ձեռնարկվել են միջոցառումներ դադարեցնելու գազի մատակարարումը, քանի որ հնարավոր չէ մոտակա հատվածներում մոտենալ փականներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել