Թուրքիայի Կարս նահանգում գտնվող Սարիղամիշ քաղաքում Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի հատվածում պայթյուն է տեղի է ունեցել: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
Նշվում է, որ պայթյունը կազմակերպված է եղել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» խմբավորման անդամների կողմից: Ներկա պահին գազատարը չի գործում:
Նշենք, որ գաատարը սկսվում է Բաքվի մերձակայքում գտնվող տերմինալից, անցնում Վրաստանով և ավարտվում Էրզրում քաղաքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



