Ամերիկյան Criticalpast կայքը ստեղծել է մի ծավալուն արխիվային ֆիլմադարան՝ տարբեր ժամանակաշրջանների պատերազմների և ռազմական կոնֆլիկտների վավերագրական ֆիլմերից: Այստեղ առկա են նաև նյութեր՝ նկարահանված 1919 թ. Հայաստանում: 

Նշենք, որ 1919 թ. սեպտեմբերին Հայաստան է ժամանում ամերիկյան զինվորական առաքելություն՝ բանակի գեներալ Ջեյմս Հարբորդի գլխավորությամբ: Նա հանդիպում է ունենում վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի և կառավարության անդամների հետ, այցելում Հայաստանի տարբեր բնակավայրեր: Առաքելության հետ է եղել նաև ամերիկյան նկարահանող խումբը, և հիմա՝ 96 տարի անց, մենք հնարավորություն ունենք դիտել այս մեզ համար բացառիկ պատմական կադրերը:
1. Ջ.Հարբորդին դիմավորում են Երևանի մուտքի մոտ` այստեղ

2. Հանդիպում կառավարության անդամների հետ, Երևան` այստեղ

3. Ջ.Հարբորդին դիմավորող պատվո պահակազորը, Երևան` այստեղ

4. Ջ.Հարբորդի պաշտոնական դիմավորումը Կարսում` այստեղ

5. Հայկական զինուժի հանդիսավոր զորահանդեսը Կարսում` այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել