Lurer.com–ը գրում է.
Ճապոնիայի կառավարությունը կդադարի 100-ամյակը նշող երկրի քաղաքացիներին արծաթե գավաթներ նվիրել սակեի համար, որոնց անվանում են սակաձուկի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Kyodo լրատվական գործակալությունը:
Իշխանությունները հարկադրված Էին այդ որոշումը ընդունել այն պատճառով, որ երկարակյաց բնակիչների թիվը չափազանց մեծացել Է: Անցյալ տարի իրենց 100-ամյակը նշել են ավելի քան 29 հազար ճապոնացիներ: Ըստ իշխանությունների կանխատեսումների՝ մինչեւ 2018 թվականը նրանց թվաքանակը կավելանա մինչեւ 39 հազար:
Մինչդեռ 2014 թվականին շնորհավորական գավաթների գնումը կառավարության վրա նստել Է մոտավորապես 260 մլն իեն եւ այսպիսով բավականին մեծ բեռ դարձել երկրի բյուջեի համար, նշում Է գործակալությունը:
Որպես ավանդական արծաթե գավաթների այլընտրանք, իշխանություններն առաջարկում են օգտագործել ավելի Էժան նյութ կամ Էլ պարզապես սահմանափակվել շնորհավորական նամակներով:
100 տարին լրացած ճապոնացիներին արծաթե սակաձուկի նվիրելու ավանդույթը գոյություն ունի 1936 թվականից: Սակաձուկին իրենից ներկայացնում Է տափակ բաժակապնակ: Նվերները երկարակյացներին հանձնվում են ամեն տարվա սեպտեմբերի 15-ին նշվող ճապոնական տոնի՝ Մեծահասակներին պատվելու օրը:
Ճապոնիայում կյանքի միջին տեւողությունը 2014 թվականին կանանց համար կազմել Է 86 տարի, իսկ տղամարդկանց համար՝ 80 տարի:



