98_main

Դեռևս անցյալ տարվա օգոստոսին Դիոնը թողել էր բեմը, որպեսզի հոգ տանի հիվանդ ամուսնուն, հայտնում է segodnya.ua-ը: Արդեն երկար տարիներ է, ինչ նրա ամուսինը` Ռենե Անջելիլը, պայքարում է կոկորդի քաղցկեղի դեմ: Նա 1999 թվականին վիրահատություն է տարել, սակայն մի քանի տարի անց հիվանդությունը կրկնվել է: 2013 թվականին նա երկրորդ անգամ անցել է ծանր վիրահատություն, իսկ այժմ նրա վիճակը կտրուկ վատացել է: Եվ չնայած ամուսնու շատ ծանր վիճակին, Սելին Դիոնը վերադառնում է բեմ: Նրա խոսքերով՝ այդ բանում նրան համոզել է ամուսինը:

«Մենք շատ անգամ ենք բժիշկներին հարցրել, թե որքա՞ն է նրան մնացել` երեք շաբաթ, թե երեք ամիս: Ռենեն շատ էր ուզում դա իմանալ: Սակայն բժիշկները պատասխանել են, որ իրենք չգիտեն: Մի անգամ նրան հարցրի՝ դու վախենո՞ւմ ես: Դրան նա պատասխանեց՝ ես ուզում եմ մեռնել քո ձեռքերի մեջ: Ես համաձայնվեցի և խոստացա, որ կլինեմ նրա կողքին»,- պատմել է երգչուհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել