Եկեք իրերը կոչենք իրենց անուններով։ Ես ցանկանում եմ տեսնել այն քաղաքական գործչին կամ ուժին, ով ողջունում է Հակոբ Դերխավինի հայհոյախոսությունը և պայքարում է այն Հայաստանի համար, որտեղ ցանկացած սպիտակ մազերով ՀՀ քաղաքացի կարող է ազատորեն հայհոյել ոստիկանին։

Հ.Գ. Ապարանում կենգուրու է հայտնվում։ Ամբողջ Ապարանով առաջին անգամ այսպիսի խոշոր թռչկոտող կենդանի են տեսնում, փորձում են պարզել, թե ինչ կենդանի է, հրավիրում են գյուղի չոբանին, ով իր կյանքում բազմաթիվ կենդանիներ է տեսել։ Չոբանն աջից է նայում, ձախից է նայում և ասում է.
–Հասկացա՝ սա ինչ կենդանի է։ Սա մի 60-70 տարեկան նապաստակ է…

Հ.Գ.2. 60-70 տարեկան նապաստակ ես համարում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր, չնայած իրենց ճերմակ մազերին, ամենավերջին բոսյակ լակոտի նման «թռչկոտում» են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել