Սխտորով սոուս-կրեմի համար`
1-½ ճշ գդ կարագ
½ ճշ գդ ձիթապտղի յուղ
3 ատամ ճզմած սխտոր
½ բժ բարձր յուղայնությամբ սերուցք
¼ բժ կաթ
աղ
սև պղպեղ
կարմիր պղպեղ
¼ բժ պանիր պարմեզան
Նաչոսի համար`
լավաշի կտորներ
½ բժ սխտորի սոուս-կրեմ
¼ բժ կտրատած սոխ
½ բժ պեպերոնի
½ բժ կտրատած ձիթապտուղ
½ բժ կտրատած քաղցր տաքդեղ
1 բժ մանրացված կիսապինդ պանիր
Պատրաստման եղանակը`
Սկզբում պատրաստել սոուսը: Կարագը և ձիթապտղի յուղը տաքացնել, երբ կարագը կհալչի ավելացնել սխտորը և տապակել: Ավելացնել սերուցքը, կաթը թողնել, որ եռա՝ անընդհատ խառնելով ավելացնել պանիրը: Համեմել աղով, պղպեղով և կրակից վերցնել:
Ջեռոցը նախօրոք տաքացնել մինչև 200 աստիճան: Լավաշի կտորների վրա կրեմ-սոուսը լցնել, ջեռոցում չորացնել: Լավաշի վրա ավելացնել սոխը, պեպերոնին, ձիթապտուղը, քաղցր տաքդեղը: Վերջում ավելացնել կիսապինդ պանիրը և մոտ 7 րոպե թողնել ջեռոցում (մինչ պանիրը կհալչի):