Անցած ժամանակի հեռավորությունից քննարկելով անկախացման ուղին որդեգրած Հայաստանի առաջին տարիների հիրավի պատմական իրադարձությունները վստահաբար կարելի է արձանագրել,որ անկախության հռչակագիրը նոր դարագուխ բացեց Հայաստանի,ողջ հայ ժողովրդի հազարամյակների պատմության մեջ: Հռչակագիրը դարձավ այն առաջին անկյունաքարը,որի վրա հետագայում պիտի վեր խոյանար հայոց պետականության շինությունը:Հռչակագրի վերջին ՝ 12-րդ կետը հենց այդպես էլ հավաստում էր, որ Հռչակագիրը հիմք էր ծառայելու հայոց պետականության կայացման և մասնավորապես պետության հիմնական օրենքի ՀՀ Սահմանադրության համար:Ինչպես այդ ձևակերպումը ,այնպես էլ 1995 թ. ընդունված Սահմանադրության ներածականում ամրագրված այն դրույթը, ըստ որի Հայաստանի հիմնական օրենքի հիմքում ընկած են հռչակագրում հայոց պետականության հաստատագրված հիմնական սկզբունքները, որոշակի են դարձնում այդ երկու փաստաթղթերի օրգանական կապը: Իհարկե , միանգամայն հասկանալի է,ու անկախացման գործընթացը իրավաբանորեն հիմնավորող հռչակագիրը և այդ անկախությունը իրավական առումով ապահովագրելուն ու զարգացնելուն միտված սահմանադրությունը պետք է,որ շոշափեին հիմնականում նույն շրջանակի հարցեր,բայց դա ամենևին էլ չի նշանակում, թե դրանք նույն կամ համարյա նույն բնույթի փաստաթղթեր են: Դրանց նույնացման փորձերը ոչ միայն հակասում են իրողությանը, այլև հղի են քաղաքական բնույթի լուրջ բարդություններով և քաղաքական շահարկումների հիմք կարող են դառնալ:Այսպես, թուրքական պաշտոնական շրջանակներն ու մամուլը այսօր էլ հաճախ են մեղադրում ՀՀ-ին, իբրև իրենց առջև նախապայմաններ դնելու, պետական մակարդակով պահանջատիրական արտաքին քաղաքականություն վարելու մեջ: Ի հաստատումն այդ ստահոդ հորինվածքի՝ նրանք, որպես փաստ մատնանշում են այն, որ իբր Թուրքիայի նկատմամբ պահանջատիրությունը հովանավորում են հենց Հայաստանի Սահմանադրությամբ, միաժամանակ նկատելով, որ թեև ճիշտ է, որ այդ մասին չկա ուղղակի ձևակերպում ՀՀ Սահմանադրության մեջ, սակայն դրա մասին որոշակիորեն խոսվում է հռչակագրի 11-րդ կետում:
Հ.Գ՝
Թեև այս հարցի շուրջ կարծիքնեը հակասական կլինեն,բայց կարծում եմ ՀՀՇ-ի տեսակետը, լավագույնս արտահայտված Լևոն Տեր- Պետրոսյանի կողմից, լուրջ տեղաշարժ էր հայ քաղաքական մտքի մեջ, որի կարևորությունը չի կարող նսեմացվել՝ Ցեղասպանությունը քաղաքականություն է, Սահմանադրությունը ՝իավաբանություն....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել