Tert.am-ը գրում է.
Իրանի պաշտպանության նախարար Հոսեյին Դեհքանը չի բացառել, որ Իրանը Ռուսաստանից С-300 զենիթահրթիռային համակարգեր կստանա 2015 թվականի տարեվերջին. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանն արդեն վավերացրել է Իրանին С-300 համակարգեր տրամադրելու որոշումը, իսկ Իրանը հետ է վերադարձրել գումարը:
Նախարարի խոսքով՝ С-300 համակարգերի տրամադրման համար նոր փաստաթուղթ չի պահանջվի, սակայն արդեն առկա փաստաթղթի մեջ որոշակի փոփոխություններ կլինեն:
Քանի որ համակարգի որոշ մասերում՝ ներառյալ ռադիոտեղորոշիչ կայանի բաժնում, որոշակի փոփոխություններ են արվել, արդյունքում գինը բարձրացել է, և Իրանը պետք է լրացուցիչ գումար վճարի:
Օրեր առաջ ՌԴ արտգործնախարարության Ասիայի հարցերով բաժնի տնօրեն Զամիր Կաբուլովը հայտարարել էր, թե Մոսկվան հույս ունի հաջորդ շաբաթ ստորագրել Իրանին C-300 համակարգերի վաճառքի պայմանագիրը:



