Ո՞ւր են իմ արմատներս...Սփիւռքի գաղթօճախի՞ն մէջ, ներկայ Հայաստանի հանրապետութեա՞ն...Արեւմտեան Հայաստանի՞...հայկական Կիլիկիո՞յ....Թերեւս ալ, քիչ մը ամէնուր...: Դժուար է այս հարցին գոհացուցիչ եւ սպառիչ պատասխան գտնել եւ բաւարարուիլ մտքով եւ հոգիով...: Բայց եթէ ՀԱՅՔ-ը նկատառենք որպէս համայն հայութեան մշակութային, հոգեմտաւոր, պատմական տարածք, եւ մեր պատկանելիութիւնը կապենք այդ տարածքին եւ գաղափար-տեսլականին հետ, յայնժամ կարծես ամէն ինչ իր տեղը կը գտնէ....Ես ՀԱՅՔ-ի կամ ՄԻԱՑԵԱԼ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ քաղաքացին եմ....իսկ ՀԱՅՔ-ը նախ պիտի կայանայ մեր գիտակցութեան մէջ, մեր հաւաքական գիտակցութեան մէջ, որպէսզի օր մը դառնայ ի կեանք...: ՀԱՅՔ-ի տեսլականը, Ցեղասպանութենէն եւ Հայրենահանումէն 100 տարի ետք, ուշ բայց ոչ՝ ուշացած, պիտի դառնայ ազգային-պետական գաղափարախօսութիւն...մեզ միաւորող, մեզ նպատակաուղղող, մեզ ոգեշնչող, մեզ ուղղորդող....ԵՐԱՆԻ՛...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yeran.kouyoumdjian/posts/893883027369477?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել