Tert.am-ը գրում է.
BBC-ն ահազանգում է, որ Լիբիայի ափերի մոտ 3000 ներգաղթյալ է վտանգված: Նրանց փրկության համար ձեռնարկվել է մասշտաբային փրկարարական գործողություն Իտալիայի առափնյա պաշտպանության ուժերի կողմից:
Իտալացի փրկարարները SOS-ահազանգ են ստացել 18 նավերից, որոնց մեծ մասը փչովի է: Փրկարարական գործողությունում 7 նավ է ներգրավվել:
Լիբիայից Իտալիա ծովային ճանապարհն ամենաշատն է օգտագործվում ներգաղթյալների կողմից: Ըստ ՄԱԿ-ի` այս տարի ներկա դրությամբ 264.500 մարդ է հատել Միջերկրական ծովը, որոնցից 104.000-ը մուտք է գործել Իտալիա, 160.000-ը` Հունաստան:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/08/22/rescue-Libya-coast/1770591
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



