Araratnews.am-ը գրում է.
Մինսկյան համաձայնագրերը Ուկրաինային ժամանակ տվեցին ամրապնդել պաշտպանունակությունը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 22-ին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր պորոշենկոն՝ Խաբարովսկի մարզ կատարած իր աշխատանքային այցի ժամանակ, որտեղ հանդիպել է Ուկրաինայի Զինված ուժերի զինծառայողների հետ:
«Մինսկյան համաձայնագրերը, որքան էլ դրանք քննադատենք, մեզ ժամանակ տվեցին երկրի պաշտպանությունակությունը բարձրացնելու համար: Դրանք օգնեցին թեկուզ մասնակիորեն հաղթահարել Ռուսաստանի ռազմատեխնիկական ոլորտում ակնհայտ հետ մնալը»,-ասել է Պորոշենկոն:
Նա նաեւ նշել է, որ Ուկրաինան մտադիր է մեծացնել պայմանագրային բաղադրիչը զորքերի կազմավորման գործում: «Նախեւառաջ, խոսքն այն ստորաբաժանումների մասին է, որոնք ծառայություն պետք է անցնեն մեծ ռիսկի գոտիներում, Ռուսաստանի հետ սահմանի մոտ,որտեղ հատուկ գիտելիքներ են պետք»,-ասել է Ուկրաինայի նախագահը՝ հավելելով, որ մոտակա հեռանկարում զորակոչն ու հավաքագրումը կպահպանվի:
Պորոշենկոն նաեւ ընդգծել է, որ մինչեւ տարեվերջ կառավարությունը Զինված ուժերի համար ավելի քան 300 միավոր զրահատեխնիկա, 400 ամտոմեքենա, 30 հազար հրթիռ եւ ռազմամթերք ու հրազեն կհատկացնի:



