Բաղրամյանի շարժման օրերին տարածվեց մի տեսանյութ, որտեղ «խիզախ» հայուհին ոստիկանի գլխից թռցնում է գլխարկը: Գրեթե բոլորը ոգևորված գովերգեցին այդ քայլը, որն, ըստ իս, շատ տհաճ և ոչ օրինակելի երևույթ էր: Եվ ահա երեկ ոստիկանն ապտակում է տարեց մարդուն: Սա շարժեց բոլորիս զայրույթը, սկսվեցին ոստիկանների հասցեին տարատեսակ հայհոյանքներն ու քննադատությունները:
Իմ կարծիքով՝ ոստիկանի և այն աղջկա արածները լրիվ համապատասխանում են իրար և հավասարապես արժանի են դատապարտվելու:
Երևույթներին միշտ պետք է տարբեր կողմերից նայել: Լկտիությունը, աներեսությունը, անմակարդակ պահվածքն արդարացում չունեն՝ անկախ նրանից, թե ով է արել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել