ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ԱՄՆ նախագահի և ամերիկացի ժողովրդի անունից ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ է Ուկրաինային՝ Անկախության օրվա առթիվ և հաստատել, որ Վաշինգտոնը շատերի նման մնում է Կիևի «երկրպագուն»...
Այս շնորհավորանքը ՏԱՐՕՐԻՆԱԿ չէր լինի, եթե այն հրապարակվեր Ուկրաինայի անկախության օրը՝ օգոստոսի 24-ին։ ԱՄՆ պետքարտուղարը ՇՏԱՊԵԼ է և ուկրաինացիներին ԵՐԵՔ օր շուտ է շնորհավորել՝ օգոստոսի 21-ին...
Հ.Գ. Պետք է նշեմ, որ Ջ.Քերիի հայտարարության մեջ նշվում է, որ Ուկրաինայի Անկախության օրը օգոստոսի 24-ն է։ Թե ինչու է ԱՄՆ-ն ԵՐԵՔ օր շուտ շնորհավորում ուկրաինացիներին այդ կարևոր տոնի կապակցությամբ, գիտեն միայն Ջ.Քերին և Բ.Օբաման։ Երևի այս քայլով ԱՄՆ-ն ցանկանում էր Կիևին ցույց տալ, որ նրա ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ դաշնակիցն է, կամ էլ շատ զբաղված են լինելու այդ օրը և որպեսզի չմոռանան՝ ավելի շուտ են շնորհավորում։



