Tert.am-ը գրում է.

Չկա մի արարք, որին մասնակից չլինեն հասարակության տարբեր շերտեր և այդ թվում՝ հանրապետականները: Եվ այս կամ այն քաղաքացուն ծեծի ենթարկելու դեպքեր շատ-շատ են եղել, ոչ միայն Մհեր Սեդրակյանին ու Ռուբեն  Հայրապետյանին առնչվող պատմությունները:

Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսին» հայտարարեց Հանրապետական պատգամավոր, սնանկ ճանաչված Աշոտ Աղաբաբյանը:

«Հանրապետականներից մի քանի հոգու է եղել, բայց ամբողջ աշխարհում էս 30 տարվա մեջ էս 2-3 դեպքն է եղե՞լ: Դրանից ավելի ահավորներն են եղել, բա խի՞ չեն քննարկում, ինչ է, որ կուսակցական են, պետք է քննարկե՞ն»,-հայտարարեց Աշոտ Աղաբաբյանը:

Նա նշեց, որ այդքան էլ «կուրսի չէ», բայց ինչքանով, որ տեղյակ է, «նա ինչ-որ մարդկանց է քցել»:

Հիշեցնենք, որ ժամանակին մամուլը գրում էր, որ Աշոտ Աղաբաբյանն ինքը խնդիրներ ունի Ռուբեն Հայրապետյանի հետ: Ի պատասխան հարցի, թե հաշտվե՞լ է ՀՖՖ նախագահի հետ, վերջինս ասաց, որ ինքը կոնֆլիկտ վերջինիս հետ չի ունեցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել