Tert.am-ը գրում է.

Ճապոնիայի կառավարությունը սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և բանակցային կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը: Նման հայտարարությամբ «Արմենպրես»-ի հետ զրույցում հանդես եկավ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյձի Տագուչին:

«Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր Ճանպոնիան շատ լավ հարաբերություններ է ձևավորել Հայաստանի հետ` հատկապես միջազգային մակարդակում: Մենք հույս ունենք, որ այս հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով»,- ասել է հայտնեց դեսպանը:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին, Ճապոնիայի դեսպանը, նշել է, որ ապրիլի 24-ին ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունն ուղերձ է հղել հայ ժողովրդին`«իր խորին ցավակցությունը հայտնելով 20-րդ դարի այդ ժամանակահատվածում զոհվածների համար»:  «Դա իրապես ողբերգություն էր, և մենք չպետք է թույլ տանք նման ողբերգությունների կրկնությունը 21-րդ դարում»,- հավելել է ճապոնացի դիվանագետը:

Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ.սեպտեմբերի 7-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել